Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2007, 1004 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի, և N 1 հավելվածի 20-րդ աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի, և N 5 հավելվածի 19-րդ աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 46900.0 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքում ինքնաշատրվանող խորքային հոր հորատելու նպատակով` 14000.0 հազ. դրամ (420.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, և 13580.0 հազ. դրամը` «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածներով).

2) Երևան քաղաքի Նոր Նորք թաղային համայնքում խորքային հոր հորատելու նպատակով` 23000.0 հազ. դրամ (690.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, և 22310.0 հազ. դրամը` «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

3) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում ընդգրկվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով` 9900.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենիկի գյուղական համայնքում խորքային հոր հորատելու նպատակով 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 15000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի և Կարպիի գյուղական համայնքների բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով` նշված համայնքների բյուջեներին տրամադրելու համար 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 50000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), որից` Արագածոտնի գյուղական համայնքին` 35000.0 հազ. դրամ, և Կարպիի գյուղական համայնքին` 15000.0 հազ. դրամ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: