16 Օգոստոսի 2007, 967 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) բանկերի կողմից պահպանվող փաստաթղթերի համար, որոնք վերաբերում են բանկերի կողմից ավանդների ընդունման, սպասարկման և վերադարձման հետ կապված գործերին, սահմանվում է պահպանման առնձնահատուկ ռեժիմ` համաձայն սույն որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ բաժնի 178.1-ին կետի».
2) որոշմամբ հաստատված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 178.1-ին կետով.
: |
Բանկերի կողմից ավանդների ընդունման, սպասարկման — վերադարձման գործեր |
մշտական 1 |
1. հաշիվը փակվելուց հետո թղթային — (կամ) լազերային սկավառակով |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: