9 Օգոստոսի 2007, 966 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ԱՏԳ ԱԱ «3605» ծածկագիրը փոխարինել «3605 00 000» ծածկագրով, իսկ ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լուցկի` բացառությամբ 3604 ապրանքային դիրքի պիրոտեխնիկական արտադրանքի».
2) ԱՏԳ ԱԱ «3808 10» ծածկագիրը փոխարինել «3808 91» ծածկագրով.
3) ԱՏԳ ԱԱ «3808 20» ծածկագիրը փոխարինել «3808 92» ծածկագրով.
4) ԱՏԳ ԱԱ «3808 30» ծածկագիրը փոխարինել «3808 93» ծածկագրով.
5) ԱՏԳ ԱԱ «3808 40» ծածկագիրը փոխարինել «3808 94» ծածկագրով.
6) ԱՏԳ ԱԱ «6506 92 000» ծածկագիրը փոխարինել «6506 99 90» ծածկագրով.
7) ԱՏԳ ԱԱ «6813 10» ծածկագիրը փոխարինել «6813 81 000» ծածկագրով.
8) ԱՏԳ ԱԱ «6912» ծածկագիրը փոխարինել «6912 00» ծածկագրով.
9) ԱՏԳ ԱԱ «7417 00 000» ծածկագիրը փոխարինել «7418 19 100» ծածկագրով.
10) ԱՏԳ ԱԱ «7906 00 000» ծածկագիրը փոխարինել «7907 00 000» ծածկագրով, իսկ ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այլ արտադրատեսակներ` ցինկից».
11) ԱՏԳ ԱԱ «8005 00 000» ծածկագիրը փոխարինել «8007 00 000» ծածկագրով, իսկ ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այլ արտադրատեսակներ` անագից».
12) ԱՏԳ ԱԱ «8215» ծածկագրի «Ապրանքի համառոտ բնութագիրը» սյունակից հանել «զրահապատ և ամրացված» բառերը.
13) ԱՏԳ ԱԱ «8469» ծածկագիրը փոխարինել «8469 00» ծածկագրով, իսկ ծածկագրի «Ապրանքի համառոտ բնութագիրը» սյունակում «8471» ծածկագիրը փոխարինել «8443» ծածկագրով.
14) ԱՏԳ ԱԱ «8516 33» ծածկագիրը փոխարինել «8516 33 000» ծածկագրով.
15) ԱՏԳ ԱԱ «8516 50» ծածկագիրը փոխարինել «8516 50 000» ծածկագրով.
16) ԱՏԳ ԱԱ «8519» ծածկագրի ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սարքավորումներ՝ ձայնագրող կամ ձայնավերարտադրող».
17) հանել ԱՏԳ ԱԱ «8520» ծածկագրի տողը.
18) ԱՏԳ ԱԱ «8523» ծածկագրի ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սկավառակներ, ժապավեններ, տվյալների պահպանման էներգաանկախ պինդ մարմնից սարքեր, «ինտելեկտուալ քարտեր» և այլ կրիչներ` ձայնի կամ այլ երևույթների ձայնագրման համար, գրառված կամ չգրառված, ներառյալ մաստեր-դիսկերը և մատրիցաները` սկավառակների պատրաստման համար` բացի 37 խմբում ներառված ապրանքատեսակներից».
19) հանել ԱՏԳ ԱԱ «8524» ծածկագրի տողը.
20) ԱՏԳ ԱԱ «8525 20 910» ծածկագիրը փոխարինել «8517 12 000» ծածկագրով, իսկ ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի և ոչ լարային կապի այլ ցանցերի համար».
21) ԱՏԳ ԱԱ «8525 40» ծածկագիրը փոխարինել «8525 80» ծածկագրով.
22) հանել ԱՏԳ ԱԱ «8531 10 200» ծածկագրի տողը.
23) ԱՏԳ ԱԱ «8536» ծածկագրի «Ապրանքի համառոտ բնութագիրը» սյունակում «100» թիվը փոխարինել «1000» թվով.
24) ԱՏԳ ԱԱ «8801 10» ծածկագիրը փոխարինել «8801 00 500» ծածկագրով, իսկ «Ապրանքի համառոտ բնութագիրը» սյունակը «պլաներներ» բառից առաջ լրացնել «Աերոստատներ և դիրիժաբլներ» բառերով.
25) ԱՏԳ ԱԱ «8802 11» ծածկագիրը փոխարինել «8802 11 000» ծածկագրով.
26) ԱՏԳ ԱԱ «8802 20» ծածկագիրը փոխարինել «8802 20 000» ծածկագրով.
27) ԱՏԳ ԱԱ «9001 30» ծածկագիրը փոխարինել «9001 30 000» ծածկագրով.
28) ԱՏԳ ԱԱ «9009» ծածկագիրը փոխարինել «8443 39 210» ծածկագրով, իսկ ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատճենահանման մեքենաներ՝ ներկառուցված օպտիկական համակարգով».
29) ԱՏԳ ԱԱ «9014 10 900» ծածկագիրը փոխարինել «9014 10 000» ծածկագրով.
30) ԱՏԳ ԱԱ «9501», «9502», «9503» ծածկագրերը փոխարինել «9503 00» ծածկագրով, իսկ ապրանքի համառոտ բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եռանիվ հեծանիվներ և անիվներով այլ խաղալիքներ, սայլակներ` տիկնիկների համար, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված չափերով մոդելներ և համանման մոդելներ` զվարճությունների համար, շարժվող կամ չշարժվող, գլուխկոտրուկներ՝ ամեն տեսակի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: