Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2004, 1160 - Ն

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը և թիվը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023