Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2007, 959 - Ն

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ «ՀԱՅ» ԿԱՄ «ՀԱՅԱUՏԱՆ» ԲԱՌԵՐԸ, ԱՅԴ ԲԱՌԵՐԻ ՀՈԼՈՎԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵU ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԱՆՈՒՆՆ OԳՏԱԳՈՐԾԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Հիմնադրամների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 31-րդ մասին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաuտատել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն oգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իրենց անվանման մեջ oգտագործելու իրավունք ստացած հիմնադրամները պահպանում են այդ իրավունքը: