Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2007, 957 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների կատարման ժամանակացույցի 34-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: