23 Օգոստոսի 2007, 949 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ.2)» ենթակետով.
«ժ.2) ներմուծողների մոտ առկա` «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.6)» ենթակետով.
«ժա.6) 2007 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2005» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».
3) որոշման 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել «2005» թվագրված` չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը»: