Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2004, 1146 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 9-րդ ու 11-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի

4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ժամանակավոր կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի

14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու, նախարարության աշխատակազմի կառուցվածքը և նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

7-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.

«ժբ) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը».

8-րդ կետի «բ», «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում».

«դ) արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների քննման ու հաշվառման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ե) բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովում».

8-րդ կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1» ենթակետով.

«ե1) վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «ը» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության պետական քաղաքականության մշակում և իրականացում, այդ բնագավառներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

թ) սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառներում անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի ներդրման ապահովում, անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի կիրառման ուսումնասիրություն և վերլուծություն».

8-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ1» ենթակետով.

«ժ1) սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ապահովում, սոցիալական քարտերի կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) կենսաթոշակների և նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում».

8-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր` «ժա1», «ժա2» և «ժա3» ենթակետերով.

«ժա1) պետական կենսաթոշակների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, կասեցման, դադարեցման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժա2) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական օգնության նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժա3) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների (տեղեկությունների) հավաստիության ստուգում».

8-րդ կետի «ժբ» ենթակետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «վերահսկողության իրականացում» բառերով.

8-րդ կետը «ժբ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ1» և «ժբ2» ենթակետերով.

«ժբ1) աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման, ինչպես նաև միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժբ2) սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով մարդասիրական օգնության բաշխման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «իգ» ենթակետում «մասնագիտացված կազմակերպություններում» բառերը փոխարինել «նախարարության համակարգի մանկատներում» բառերով.

8-րդ կետը «իգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իգ1» ենթակետով.

«իգ1) մանկատներում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում».

8-րդ կետի «իե» ենթակետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «վերահսկողության իրականացում» բառերով.

8-րդ կետի «լա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լա) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում դրանցում հաղորդվող` զբաղվածության տարածքային կենտրոնների, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնների, ինչպես նաև նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների ուսումնասիրություն և վերլուծություն».

բ) որոշման N 2 հավելվածի`

I բաժնի 1-ին կետում «Սոցիալական մոնիտորինգի վարչություն» բառերը փոխարինել «Վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչություն» բառերով.

II բաժինը լրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն» տողով:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.

բ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրության մեջ կատարել փոփոխություն` սահմանելով մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջներ, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխություն կատարել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած` սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։