Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2007, 923 - Ն

«ԿԱՊԱՆԻ N 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 1-ին, ինչպես նաև 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 99-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Կապանի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել բաժանման ձևով` ստեղծելով «Կապանի N 1 կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն և «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

1) «Կապանի N 1 կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կապանի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն են` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, որով «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են ամրացվում ննջարանային և խոհանոցային մասնաշենքերը.

2) «Կապանի N 1 կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է.

3) «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, աղքատ (սոցիալապես անապահով) ընտանիքների` 6-18 տարեկան երեխաների խնամքի և դաuտիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովելն ու ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումն են.

4) «Կապանի N 1 կրթահամալիր» և «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին uեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական uեփականություն հանդիuացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իuկ նշված գույքը կազմակերպությանը կարող է ամրացվել անհատույց oգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատաuխան oգտագործելու պայմանով:

3. Թույլատրել «Կապանի N 1 կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) սոցիալական ծառայությունների մատուցում` առանց բնակության ապահովման, որը ներառում է`

ա. լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,

բ. արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

2) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

3) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ:

4. Թույլատրել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները` «Կապանի N 1 կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին, իսկ «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`

1) հաստատել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության`

ա. կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ. սեփականության իրավունքով հանձնվող ու ամրացվող գույքի կազմը.

2) ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և կազմակերպել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում`

1) հաստատել «Կապանի N 1 կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության`

ա. կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ. սեփականության իրավունքով հանձնվող ու ամրացվող գույքի կազմը.

2) ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և կազմակերպել «Կապանի N 1 կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման N 2 հավելվածի «Սյունիքի մարզ» բաժնի «Կապանի տարածաշրջան» ենթաբաժնի 1-ին կետը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Սյունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Կապանի տարածաշրջան» ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Կապանի N 1 կրթահամալիր»:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: