16 Օգոստոսի 2007, 920 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմանարկ ստեղծելու, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը,
բ. 8-րդ կետի «իգ», «իդ» և «իե» ենթակետերը,
գ. 9-րդ գլուխը.
2) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քարտուղարություն
Նոտարիատի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Շահագործման բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Ֆինանսատնտեսական բաժին
Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: