Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2007, 910 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1193-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

 Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 Կ. Աթոյան- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 Ս. Գալստյան- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 Ա. Ափոյան- «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

 Գ. Սարդարյան- «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 Ա. Թամրազյան- «Դիլի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր (համաձայնությամբ)

 Գ. Մկրտչյան- «Արմենի տեխնոլոջի գրուպ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 Ա. Պետրոսյան- «ՄԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 Հ. Հովհաննիսյան- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

 Գ. Ավագյան- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրական բարեփոխումների բաժնի պետ»: