29 Հուլիսի 2004, 1130 - Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ, ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՎԿԱՆԵՐԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել վարչական վարույթի ընթացքում կատարած աշխատանքների համար փորձագետներին, թարգմանիչներին և վկաներին վճարումներ կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2005 թվականի հունվարի 1-ից։