26 Հուլիսի 2007, 908 - Ն
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 18 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 11 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույuերի կարանտինի և բույuերի պաշտպանության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) բույuերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) բույuերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կանոնակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` 15-օրյա ժամկետում հաստատել բույuերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի անհատական կազմը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 11 որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: