22 Հուլիսի 2004, 1127 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2001 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին ու «Պետական ոչ առ—տրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդաբանական, գիտափորձնական-վերլուծական աշխատանքների կատարումն է:
3. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա) քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը և ներդրումը.
բ) իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
գ) փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը:
4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հետազոտություններ և մշակումներ` բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում.
բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտություններ.
գ) մարդու առողջության պահպանմանը վերաբերող այլ գործունեություն.
դ) հրատարակչական գործ.
ե) ուսուցման կենտրոնների գործունեություն և դասընթացների կազմակերպում:
6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում`
ա) իրականացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը.
բ) ապահովել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առ—տրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը։
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայտի հիման վրա ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:
9. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան` հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2001 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսված միջոցների հաշվին:
10. Հաստատել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: