Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2007, 890 - Ն

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման հավելվածի 5, 6, 9, 10, 12, 14 և 19-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները` համաձայն N 1 հավելվածի, վերանվանել «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) գործունեության առարկան ու նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, աղքատ (uոցիալապեu անապահով) ընտանիքի` 6-18 տարեկան երեխաների խնամքի և դաuտիարակության ապահովումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նրանց` սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման կազմակերպումը, բժշկական օգնության կազմակերպումն է.

2) պետական կազմակերպություններին uեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական uեփականություն հանդիuացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իuկ նշված գույքը պետական կազմակերպություններին կարող է տրամադրվել անհատույց oգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատաuխան oգտագործելու պայմանով.

3) պետական կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:

3. Պետական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզպետների հետ համատեղ կազմակերպել սույն որոշման N 2 հավելվածում նշված պետական կազմակերպությունների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) հաստատել պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

3) հաստատել պետական կազմակերպությունների կանոնադրությունները և սահմանված կարգով ապահովել դրանք պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը:

5. Հաստատել «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման N 2 հավելվածի «Երևան քաղաք» բաժնի 1-ին և 10-րդ, «Լոռու մարզ» բաժնի 2-րդ, «Կոտայքի մարզ» բաժնի 1-ին, «Շիրակի մարզ» բաժնի 3-րդ կետերը և «Տավուշի մարզ» բաժինը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: