Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2007, 884 - Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ռազմական ոստիկանության կառուցվածը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական ոստիկանության անձնակազմի թվակազմը՝ համաձայն N 2 հավելվածի (գաղտնի)։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ռազմական ոստիկանության կայազորային բաժինների կառուցվածքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։