Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2007, 881 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 0.08 հեկտարը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար:

2. Առաջարկել Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը: