Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2004, 1121 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների հրդեհային պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և պահպանվող օբյեկտների միջ— կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման դիմաց վճարումների հաշվեգրման համար, և այդ միջոցներից ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությանը (սպասարկման հետ կապված աշխատավարձի, դրամական բավարարման ու դրանց հավասարեցված վճարումների և այլ անհրաժեշտ ծախսեր)` ըստ վարչության ներկայացրած նախահաշվի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: