5 Օգոստոսի 2004, 1116 - Ն
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության — վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
բ) հղիության վիրահատական արհեստական ընդհատման բժշկական հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
դ) հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
ե) հղիության դեղորայքային արհեստական ընդհատման պայմանները և հակացուցումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
զ) հղիության վիրահատական արհեստական ընդհատման համար հետազոտությունների ցանկը` համաձայն N 6 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: