2 Օգոստոսի 2007, 858 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 16 աղյուսակներում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել` 265,616.8 հազ. դրամ, որից`
1) 49,790.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7 հասցեում գտնվող բնակելի շենքի շինարարության ավարտման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները նախարարությանը հատկացվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում` 41,490.0 հազ. դրամ, և չորրորդ եռամսյակում` 8,300.0 հազ. դրամ.
2) 57,526.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լեռնապարի համայնքային կենտրոնի շինարարության աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները նախարարությանը հատկացվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում` 41,828.4 հազ. դրամ, և չորրորդ եռամսյակում` 15,698.4 հազ. դրամ.
3) 8,300.0 հազ. դրամ` Երևանի N 52 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները նախարարությանը հատկացվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում.
4) 70,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության շախմատային ակադեմիայի (Երևանի N 50 դպրոցի մասնակի վերակառուցում) աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները նախարարությանը հատկացվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում.
5) 30,000.0 հազ. դրամ` Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները նախարարությանը հատկացվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում.
6) 50,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները նախարարությանը հատկացվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: