Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2004, 1115 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրելու մասին» N 909-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման մեջ «Էլիտ Փրոջեքտ Շին», «Գլենդել Հիլ» և «Ավանտուր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Էլիտ Փրոջեքթ Շին», «Գլենդել Հիլզ» և «Ավանտ Տուր» բառերով.

բ) որոշման նախաբանից հանել «սահմանափակ պատասխանատվությամբ» բառերը.

գ) որոշման 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերում «սահմանափակ պատասխանատվությամբ» բառերը փոխարինել «փակ բաժնետիրական» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր