14 Հունվարի 2004, 2 - Ն
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գույքի կազմից 1997 թվականի արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի (շարժիչը` 4930776, թափքը` 1331630), 1998 թվականի արտադրության «ԳԱԶ-32213» մակնիշի (շարժիչը՝ 1200498, հենասահքը՝ 0104148), 1998 թվականի արտադրության «ԳԱԶ-32213» մակնիշի (շարժիչը` 0095737, հենասահքը` 0101186) ավտոմեքենաները և 1991 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը (շարժիչը` 15K00, նույնացման համարանիշը` SFAK XX BDVKLR - 28725) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` 9-րդ վարչությանը տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների հանձնման- ընդունման աշխատանքների կատարումը: