10 Մայիսի 2007, 840 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1807-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1807-Ն որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) Հայաստանի Հանրապետության տարածքում հաճախականությունների տեխնիկական հսկողություն»:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։