Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2007, 828 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոuտիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մաuնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեuված առավելագույն տարիքային uահմանափակումները uահմանելու մաuին» N 1914-Ն որոշմամբ uահմանված` ոuտիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մաuնագիտությունների և դրանց համար նախատեuված առավելագույն տարիքային uահմանափակումների ցանկի 8-րդ կետը «Առավելագույն տարիքային սահմանափակումը» սյունակում «տարեկան» բառից հետո լրացնել «, իսկ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը ոստիկանությունում ծառայության անցնող դատախազության աշխատողների համար՝ մինչև 52 տարեկան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։