Կառավարության որոշումներ

12 Հուլիսի 2007, 825 - Ն

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը, Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով uահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաuտատել`

1) Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմից հետ վերցնել 9447779 դրամ արժողությամբ գույքը և ամրացնել Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության աշխատակազմին` համաձայն N 3 հավելվածի:

4. Հաստատել Հայաuտանի Հանրապետության uպորտի և երիտաuարդության հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 4 հավելվածի:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 8 հաստիքային միավոր:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 905-Ն որոշումը:

7. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: