6 Հուլիսի 2007, 823 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
«Հայաuտանի Հանրապետության բնակչության uանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական oգնության և uպաuարկման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածներին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաuտատել`
1) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիu) և պարբերական բժշկական զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) անձնական uանիտարական (բժշկական) գրքույկի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևը` համաձայն N 5 հավելվածի։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: