Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2004, 1105 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Հրատարակչական կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հրատարակչական կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը միացնելու միջոցով։

2. Սահմանել, որ «Հրատարակչական կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերության իրավունքներն ու պարտավորությունները և 53939,0 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքը սեփականության իրավունքով անցնում են «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Արխիվ

2024

2023