31 Մայիսի 2007, 815 - Ն
ՄԱՆԿԱՏԱՆԸ (ԱՆԿԱԽ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ ) ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 50-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշման 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) մանկատանը խնամվող 5 օրականից մինչև 7 ամսական երեխայի սննդի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 1 հավելվածի.
2) մանկատանը խնամվող 7 ամսականից մինչև 12 ամսական երեխայի սննդի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 2 հավելվածի.
3) մանկատանը խնամվող 1-1,5 տարեկան երեխայի սննդի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 3 հավելվածի.
4) մանկատանը խնամվող 1,5-3 տարեկան երեխայի սննդի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 4 հավելվածի.
5) մանկատանը խնամվող 3-18 տարեկան երեխայի սննդի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 5 հավելվածի.
6) մասնագիտացված մանկատանը խնամվող 3-18 տարեկան երեխայի սննդի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 6 հավելվածի.
7) մանկատանը խնամվող մինչև 3 տարեկան երեխայի հագուստի, կոշկեղենի ու փափուկ գույքի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 7 հավելվածի.
8) մանկատանը խնամվող 3-18 տարեկան երեխայի հագուստի, կոշկեղենի ու փափուկ գույքի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 8 հավելվածի.
9) մասնագիտացված մանկատանը խնամվող մինչև 3 տարեկան երեխայի հագուստի, կոշկեղենի ու փափուկ գույքի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 9 հավելվածի.
10) մասնագիտացված մանկատանը խնամվող 3-18 տարեկան երեխայի հագուստի, կոշկեղենի ու փափուկ գույքի տեսականին և քանակը` մեկ խնամվողի հաշվարկով` համաձայն N 10 հավելվածի.
11) ծախսվող էներգիայի, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների, ֆիզիոլոգիական նորմերը` ըստ տարիքային կտրվածքի` համաձայն N 11 հավելվածի.
12) մանկատան անձնակազմում անհրաժեշտ մասնագետների կազմը և նորմատիվները` համաձայն N 12 հավելվածի:
2. Քրոնիկական դիզենտերիայով, տուբերկուլոզով տառապող և ասթետիկ երեխաներին, ինչպես նաև մանկատան մեկուսարանում գտնվող հիվանդ երեխաների համար նախատեսվում է սահմանված սննդի քանակի 15 տոկոսի հավելում:
3. Նորմատիվներով հաշվարկված ծախսերի հատկացման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: