Կառավարության որոշումներ

6 Հուլիսի 2007, 780 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշմամբ հաստատված համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմում «Կ. Ճշմարիտյան – ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ն. Երիցյան – ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: