28 Հունիսի 2007, 759 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 1497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովի կազմում Դ. Հարությունյանի և Կ. Ճշմարիտյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանին.
2) այդ կապակցությամբ «Դ. Հարությունյան» և «Կ. Ճշմարիտյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Գ. Դանիելյան» և «Ն. Երիցյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: