Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2007, 751 - Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ, ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՄՐԳԱՆՈՒՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴԻՏԱԿԻ, ԴՎԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒԺԱՆԻՍԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ, ԾԱՂԿԱՎԱՆԻ (ԻՋԵՎԱՆԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎՏԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ, ԾՈՎԱՍԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ, ԶԱՐԻՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ, ՄԱՐՄԱՇԵՆԻ, ԿՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂՈՒՐՍԱԼԻ ԵՎ ՈՒՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007 թվականի հուլիսի 1-ին կայացած` Արարատի մարզի Արտաշատի, Արարատի քաղաքային, Մրգանուշի գյուղական համայնքների ղեկավարների, Դիտակի, Դվինի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Շիրակի մարզի Մուսայելյանի, Սյունիքի մարզի Ուժանիսի, Տավուշի մարզի Ակնաղբյուրի, Ծաղկավանի (Իջևանի շրջ.) գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի հուլիսի 8-ին կայանալիք` Գեղարքունիքի մարզի Գեղհովտի, Կոտայքի մարզի Գետարգելի գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի հուլիսի 22-ին կայանալիք` Գեղարքունիքի մարզի Աղբերքի, Ծովասարի, Շիրակի մարզի Ալվարի, Զարիշատի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Հայկավանի, Մարմաշենի, Կրաշենի, գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2007 թվականի հուլիսի 29-ին կայանալիք` Լոռու մարզի Ղուրսալի և Ուռուտի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 14243900 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին`

ա. Արարատի մարզի NN 17 և 18, Շիրակի մարզի N 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապա-տասխան` համաձայն N 1 հավելվածի.

բ. տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նա-խահաշվին համապատասխան՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։