19 Հուլիսի 2007, 816 - Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող՝ աճուրդի ենթակա հաշվառման համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող` աճուրդի ենթակա հաշվառման համարանիշերի չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հաշվառման համարանիշերի չափորոշիչներում օգտագործված պայմանական նշանների նշանակությունը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց ենթակայության պետական և համայնքային հիմնարկները տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդներին մասնակցել չեն կարող:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում սույն որոշմամբ սահմանված հաշվառման համարանիշերի չափորոշիչներին համապատասխան սահմանել աճուրդով հատկացվող հաշվառման համարանիշերի ցանկը` ըստ դրանց մեկնարկային գների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից: