Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2007, 797 - Ն

ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 203-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայողներին տրամադրել «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգի ու պայմանների կիրառման մասին» մեթոդական ուղեցույց-տիպաբանական ձեռնարկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: