14 Հունիսի 2007, 770 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի «I Աշտարակի տարածաշրջան» գլխի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Աշտարակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Աշտարակի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Պոլիկլինիկական նեղ մասնագիտական և ախտորոշիչ ծառայությունները միավորել հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ` պոլիկլինիկայի շենքում թողնելով միայն բժշկական օգնության և սպասարկման առաջնային օղակի կաբինետները` հետագայում դրանք ընտանեկան բժշկության կենտրոնի վերածելու նպատակով».
2) որոշման N 1 հավելվածի «III. Ապարանի տարածաշրջան» գլխի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ապարանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ապարանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` հիվանդանոցային ստացիոնար մահճակալների թիվը հասցնելով 50-ի, և պոլիկլինիկական նեղ մասնագիտական ու ախտորոշիչ ծառայությունները միավորել հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ».
3) որոշման N 1 հավելվածի «IV. Արագածի տարածաշրջան» գլխի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծաղկահովտի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ծաղկահովտի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` բոլոր ծառայությունները տեղադրելով հիվանդանոցի մասնաշենքում և ստացիոնար մահճակալների թիվը հասցնելով 20-ի (ներառյալ` 7 վիրաբուժական, 7 թերապևտիկ (այդ թվում` 2 մանկական) և 6 մանկաբարձագինեկոլոգիական)»,
բ. գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Սույն որոշման N 1 հավելվածի «I. Աշտարակի տարածաշրջան» գլխի 1-ին կետի համաձայն վերակազմակերպվող «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Ծաղկահովտի մասնաճյուղի շարժական գույքը և այն, որպես սեփականություն, հանձնել «Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը».
4) որոշման N 3 հավելվածի «I. Մասիսի տարածաշրջան» գլխի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. 2007 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարմարաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Սայաթ-Նովայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Հայանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Դաշտավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Հովտաշատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նորամարգի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Գեղանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Արգավանդի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նոր Խարբերդի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` հետագայում նշված բաժնետիրական ընկերություններն ընտանեկան բժշկի գրասենյակների վերածելու նպատակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: