21 Հունիսի 2007, 767 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության «Գյումրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը և ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում «1719» թիվը փոխարինել «1830» թվով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «ժ» ենթակետը.
3) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե» և «ժզ» ենթակետերով.
«ժե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի,
ժզ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: