Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2007, 758 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետով հաստատված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման 2-րդ կետով հաստատված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` բացառությամբ օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների, առանձին տեսակների բնաիրային չափերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: