Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2007, 753 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները``

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «ընդգրկված» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով.

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «(կցվում է)» բառը փոխարինել «` համաձայն N 1 հավելվածի.» բառերով.

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «(կցվում է):» բառը փոխարինել «`համաձայն N 2 հավելվածի.» բառերով.

4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր «գ» ենթակետով.

«գ) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 3 հավելվածի:»` համաձայն հավելվածի.

5) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը`» բառերով.

6) որոշմամբ հաստատված կարգում և ցանկում «Հաստատված է» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հավելված N 1» և «Հավելված N 2» բառերով.

7) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը «ցանկում նշված» բառերից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով.

8) որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 2-րդ կետերում «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով, իսկ «նշված» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով.

9) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը «իմաստով» բառից հետո լրացնել «օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների,» բառերով, իսկ «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով.

10) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում «ցանկում» բառը փոխարինել «ցանկերում» բառով.

11) որոշմամբ հաստատված ցանկից հանել «ավազ, տուֆ, խճաքար, գաջ և ցեմենտ» ապրանքատեսակներին վերաբերող տողերը.

12) որոշմամբ հաստատված կարգի հաշվետվության ձևում «Իրացված քանակը» սյունակից հետո լրացնել 2 նոր սյունակ` «Կորուստ» և «Օգտագործված է սեփական արտադրության համար» անվանումներով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: