24 Մայիսի 2007, 736 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման հավելվածի`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Uույն ռադիոuարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային uարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այuուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեuական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատաuխան հետևյալ uարքավորումների վրա`
ա) ֆաքuիմիլային սարքավորումներ 8443 32 200
բ) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ
մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են` տվյալների
մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և դիսփլեյը 8471 30 000
գ) այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են
համակարգի տեսքով 8471 49 000
դ) անլար լսափողով հեռախոսային ապարատներ`
լարային կապի համար 8517 11 000
ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ
անլար կապի ցանցերի համար 8517 12 000
զ) այլ հեռախոսային սարքավորումներ 8517 18 000
է) բազային կայաններ 8517 61 000
ը) ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման,
վերափոխման և հաղորդման կամ վերականգնման
մեքենաներ, այդ թվում` մարշրուտիզատորներ և
կոմուտացման սարքավորումներ 8517 62 000
թ) դյուրակիր ընդունիչներ` ազդանշանային կանչի ընդունման
կամ փեյջինգային հաղորդագրության համար, և այլ սարքեր 8517 69 310,
8517 69 390,
8517 69 900,
8517 70 900
ժ) հեռախոuային ավտոպատաuխանիչներ 8519 50 000
ժա) հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև
հաղորդող սարքավորումներ, որոնք իրենց կազմում
ընդգրկում են ընդունիչ սարքավորումներ 8525 50 000,
8525 60 000
ժբ) հեռաղեկավարման ռադիոսարքավորում 8526 92 000
ժգ) անալոգային և թվային հաշվիչ համակարգեր
և այլ սարքավորումներ 8527 12 100,
8527 12 900,
8527 99 000»:
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «է», «ը» և «ժա» ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:».
3) 7-րդ կետը «արգելվում է» բառերից հետո լրացնել «համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: