Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2007, 734 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված կարգում`

1) նախաբանի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ճանապարհներ) օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում, ինչպես նաև բնակավայրերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին տեղադրվող գովազդի և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:».

2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի «բ» ենթակետը.

3) 5-րդ կետի «դ» ենթակետից հանել «(երթևեկության ուղղությամբ և երթևեկությանն ընդառաջ)» բառերը.

4) 6-րդ կետում «20» թիվը փոխարինել «մինչև 30» թվով.

5) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Դիմողը ներկայացված նախագծերի և տեխնիկական պայմանների հիման վրա կատարում է գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքներ: Աշխատանքների ավարտից հետո լիազոր մարմնին գրավոր տեղեկացնում է աշխատանքների ավարտի մասին, որից հետո 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում և կազմվում է տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ:».

6) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Գովազդային վահանակի տեղադրման համար լիազոր մարմնի կողմից տրված տեխնիկական պայմանների խախտման դեպքում՝

ա) լիազոր մարմնի կողմից 7 օրվա ընթացքում կազմվում է անհամապատասխանության ակտ, որից հետո դիմողը գրավոր տեղեկացվում է 15-օրյա ժամկետում թերությունները վերացնելու մասին,

բ) սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետում դիմողի կողմից թերությունները տեխնիկական պայմաններին չհամապատասխանեցնելու դեպքում գովազդային վահանակը ենթակա է ապամոնտաժման` 10 օրվա ընթացքում, որն իրականացվում է դիմողի միջոցներով:».

7) 10-րդ կետի «գ» ենթակետը «երթևեկելի մասում,» բառերից հետո լրացնել «բաժանիչ գոտում» բառերով.

8) 10-րդ կետի «գ» ենթակետից հանել «և ճանապարհին կից կողային տեսանելիության սահմաններում» բառերը.

9) 10-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն ենթակետում նշված պահանջները չեն տարածվում միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վրա, որոնք անցնում են բնակավայրերի միջով».

10) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը.

11) 14-րդ կետում «Գովազդային վահանակների» բառերը փոխարինել «Երթևեկության ուղղությամբ գովազդային վահանակների» բառերով.

12) 14-րդ կետի «ա» ենթակետից հանել «մինչև 2 քառ. մ` 50 մ.» բառերը.

13) 14-րդ կետի «բ» ենթակետում «60 կմ/ժ և պակաս» բառերը փոխարինել «բնակավայրերում 60 կմ/ժ և պակաս» բառերով.

14) 14-րդ կետի «բ» ենթակետում «100» և «75» թվերը համապատասխանաբար փոխարինել «150» և «100» թվերով.

15) 14-րդ կետի «բ» ենթակետից հանել «մինչև 2 քառ. մ` 25 մ:» բառերը.

16) 15-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«գովազդային վահանակի կողային եզրն ասֆալտաբետոնե ծածկի եզրից պետք է լինի ոչ պակաս, քան 3,5 մետր.»:

17) 15-րդ կետի «բ» ենթակետը «տաղավարում» բառից հետո լրացնել «` բացառությամբ բնակավայրերի» բառերով.

18) 15-րդ կետի «գ» ենթակետը «հեռավորության վրա» բառերից հետո լրացնել «` բացառությամբ բնակավայրերի.» բառերով.

19) 15-րդ կետի «դ» ենթակետը «և ավելի հեռավորության վրա» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ բնակավայրերի.» բառերով:

2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար լիազոր մարմնի կողմից նախկինում տրված համաձայնությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: