Կառավարության որոշումներ

14 Հունիսի 2007, 732 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 311,000.0 հազ. դրամով։

2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ ու 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և փոփոխություններ՝ համաձայն NN 1, 3 և 4 հավելվածների, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակի և N 1 հավելվածի N 23 աղյուսակի ցուցանիշներում՝ փոփոխություններ` համաձայն NN 2 և 5 հավելվածների։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 2-6 հավելվածներում և N 5 հավելվածի N 22 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 6 և 7 հավելվածների։

4. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 23 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածի N 22 աղյուսակում «Իսակովի պողոտայում երկու վերգետնյա և երկու ստորգետնյա հետիոտն անցումների կառուցում» բառերը փոխարինել «Իսակովի պողոտայում մեկ վերգետնյա և երեք ստորգետնյա հետիոտն անցումների կառուցում» բառերով։

5. Երևանի քաղաքապետին` սույն որոշման NN 5 և 7 հավելվածների «Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տալու համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական օժանդակություն» տողով նախատեսված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված գնահատումների և հաշվարկների հիման վրա:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի « Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնելու մասին» N 173-Ն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում «1,200,000.0» թիվը փոխարինել «653,623.5» թվով։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։