21 Հունիսի 2007, 725 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 72.1 ին կետով.
«72.1. Սույն կարգում նշված դրոշմակնքման, կնքման և ստորագրության ձևով հաստատվող փաստաթղթերը Էլեկտրոնային փաստաթղթի տարբերակով ներկայացվելու դեպքում հաստատվում են միայն Էլեկտրոնային թվային ստորագրությամբ» :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: