29 Հուլիսի 2004, 1077 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նովոսելցովոյի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերից 485,7 հեկտարը, որից` 12,2 հեկտար վարելահող, 74,9 հեկտար խոտհարք, 268,9 հեկտար արոտ և 129,7 հեկտար այլ հողեր փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա: