21 Հունիսի 2007, 714 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով «Մոսսթոն էնջինիրինգ» ընկերության հետ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» փակ բաժնետիրական ընկերությունների վերջին տարիների փոխշահավետ համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Նեյտրոն ԳԱՄ» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Բագրատունյաց 73) և «Բագավան» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Աշտարակ, Բագավան 2) բաժնետոմսերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Մոսսթոն էնջինիրինգ» ընկերությանը (Օլիաջի առևտրի կենտրոն, Ֆրենսիս Ռեյչլ փողոց, փոստային բաժանմունք 1312, Վիկտորիա, Մահե, Սեյչելյան կղզիներ) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 11-ին գնահատված արժեքը` 2349703 հազ. դրամ, այդ թվում`
ա. «Նեյտրոն ԳԱՄ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1305245 հազ. դրամ,
բ. «Բագավան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1044458 հազ. դրամ,
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 35000 հազ. դրամ, այդ թվում՝
ա. «Նեյտրոն ԳԱՄ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը` 19425 հազ. դրամ,
բ. «Բագավան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը` 15575 հազ. դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխանաբար` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին և Աշտարակի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 2100000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով.
2) երկու տարվա ընթացքում մասնավորեցված ընկերություններում կատարել 3400000 հազ. դրամի չափով ներդրումներ.
3) երկու տարվա ընթացքում ապահովել 180 նոր աշխատատեղ` ամսական միջին աշխատավարձը դարձնելով 80 հազ. դրամ,
4) տասը տարվա ընթացքում չփոխել մասնավորեցված ընկերությունների հիմնական գործունեության ուղղվածությունը (պրոֆիլը).
5) ապահովել մասնավորեցված ընկերություններում պետական պատվերների առաջնահերթ կատարումը.
6) ապահովել մասնավորեցված ընկերությունների մասնակցությունը սահմանված կարգով հաստատված զորահավաքային ծրագրերին.
7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ազատել իր նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարից` 2384144 հազ. դրամի չափով:
5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված պարտավորությունների կատարումը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից:
6. «Նեյտրոն ԳԱՄ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 885673 հազ. դրամ, այդ թվում՝
1) ակտիվներին վերաբերող շնորհներ (օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամասերի գծով)` 497100 հազ. դրամ,
2) կարճաժամկետ փոխառություններ` 50424 հազ. դրամ,
3) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 11896 հազ. դրամ,
4) ստացված ընթացիկ կանխավճարներ` 186609 հազ. դրամ,
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 3746 հազ. դրամ,
6) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 22599 հազ. դրամ,
7) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողներին այլ հատուցումների գծով` 23144 հազ. դրամ,
8) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հիմնադիրներին (մասնակիցներին)` 90000 հազ. դրամ,
9) այլ կրեդիտորական պարտքեր` 155 հազ. դրամ,
10) բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
7. «Բագավան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 219201 հազ. դրամ, այդ թվում՝
1) ակտիվներին վերաբերող շնորհներ (օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամասի գծով)` 120171 հազ. դրամ,
2) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 3519 հազ. դրամ,
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 75698 հազ. դրամ,
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1354 հազ. դրամ,
5) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողներին այլ հատուցումների գծով` 3385 հազ. դրամ,
6) այլ կրեդիտորական պարտքեր` 15000 հազ. դրամ,
7) այլ ընթացիկ պարտավորություններ` 74 հազ. դրամ,
8) բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
8. «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» փակ բաժնետիրական ընկերությունները 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունեն:
9. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնորդին հանձնման-ընդունման աշխատանքները կիրականացվեն սույն որոշման 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված պարտավորության կատարման մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած պաշտոնական տեղեկատվության ստացումից հետո:
10. Գաղտնի: