29 Հուլիսի 2004, 1075 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուռուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1135,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1129,2 հեկտարը, որից` 147,3 հեկտար վարելահող, 74,1 հեկտար խոտհարք, 625,6 հեկտար արոտ և 282,2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 6 հեկտարը, որից` 1,5 հեկտար արոտ և 4,5 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 1,5 հեկտար արոտը՝ ավազի հանքի շահագործման, իսկ 4,5 հեկտար այլ հողերը՝ ձկնարդյունաբերության կազմակերպման համար: