Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2007, 713 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 7-րդ կետում «և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 8-րդ կետը, որոշմամբ հաստատված կարգի

4-րդ կետի «ը» ենթակետը, նույն կարգի 52-րդ կետը, որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 47-67-րդ տողերը, իսկ աղյուսակի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ընդամենը

1615

648

967

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: