24 Մայիսի 2007, 696 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի զարգացման 2007-2009 թվականների եռամյա ծրագիրը»` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին.
- 2008 թվականից սկսած յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 6-րդ սյունակում նշված ժամկետներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: