31 Մայիսի 2007, 692 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱ-ԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ-ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ՈՐՈՇ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում 2007 թվականի գարնանային հեղեղումների հետևանքով քանդված միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների հիմնանորոգման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
1) եկամուտների գումարն ավելացնել 1,094,700.0 հազ. դրամով.
2) ծախսերի գումարն ավելացնել 1,094,700.0 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, ինչպես նաև N 1 հավելվածում` համաձայն NN 4 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 2, 3 և 4 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, N 5 հավելվածում` համաձայն NN 4 և 6 հավելվածների, ինչպես նաև N 6 հավելվածում` համաձայն N 7 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառուցվածքների հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ու տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` 2007 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում ապահովել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1,094,700.0 հազ. դրամի չափով Հայաստանի Հանրապետության շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ համաձայնեցված ժամանակացույցի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: