Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2007, 684 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1256-Ն որոշման 15-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) «իզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իզ) տալիս է թույլտվություն` քրեակատարողական հիմնարկներ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կրոնական կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքի և ելքի համար».

2) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իէ» ենթակետով.

«իէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: