6 Հունիսի 2007, 677 - Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆ), ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ (ԱՐԱԳԱԾ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007 թվականի հունիսի 3-ին կայացած` Շիրակի մարզի Քարաբերդի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007 թվականի հունիսի 10-ին կայանալիք` Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ղեկավարի, 2007 թվականի հունիսի 17-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Տեղերի, Արագածի (Ապարան), Օհանավանի, Լեռնապարի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի (Արագած) գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Կոտայքի մարզի Բջնիի գյուղական համայնքների ղեկավարների, 2007 թվականի հունիսի 24-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Ափնայի, Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքների ղեկավարների և Փանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 5128420 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի N 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և Շիրակի մարզի Քարաբերդի, Կոտայքի մարզի Աղավնաձորի, Արագածոտնի մարզի Տեղերի, Արագածի (Ապարան), Օհանավանի, Լեռնապարի, Նորաշենի (Արագած), Գեղարքունիքի մարզի Ակունքի, Կոտայքի մարզի Բջնիի, Արագածոտնի մարզի Ափնայի, Շիրակի մարզի Հովիտի և Փանիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։