Կառավարության որոշումներ

31 Մայիսի 2007, 639 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմին արտաբյուջետային բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».

3) որոշման 1-ին կետում «աշխատանքից ազատվողի համար գործատուի կողմից զբաղվածության հիմնադրամ փոխանցումներ կատարելու համար» բառերը փոխարինել «ոչ հավաստի տվյալներով փաստաթղթերի հիման վրա նշանակված գործազրկության նպաստի` օրենքով սահմանված կարգով վերադարձման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ փոխանցման համար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։